Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Վաչագան Ա. ՍԱՐԳՍՅԱՆ. Միա՜ու- միա՜ու

Վաչագան Ա. ՍԱՐԳՍՅԱՆ. Միա՜ու- միա՜ու
28.11.2013 | 12:39

Աշխարհում, կարծես թե, ամեն ինչ սկսում է ՄԻԱ-ՄԻԱ դառնալ: Խնդրեմ` երկբևեռ աշխարհը դարձավ ՄԻԱբևեռ ու հիմա երկու բևեռներում ապրող սպիտակ արջերն ու պինգվինները մի բևեռում են ապրելու, և արջերը կխժռեն պինգվիններին, կամ էլ պինգվինները կծրտեն արջերի վրա: Իշխանավորները դառնում են ՄԻԱբջիջ ու սկսում են բազմանալ կիսվելով: Նկատենք` վտանգավոր արագություն է: Մարդիկ դառնում են ՄԻԱսեռական: Սրանք, թվում է, չեն կարող բազմանալ, բայց բազմանում են, որպես բազմացման օրգան ընտրելով մարմնի այլ մասեր, օրինակ` բերանները: Պատկերացրեք միասեռական միաբջիջ իշխանավորն ինչպես է բազմանում. սյուրռեալիստական պատկեր է: ՄԻԱգիծ են դառնում ապագա տանող երկաթգծերն ու երթուղային տաքսիների գծերը: ՄԻԱձույլ են դառնում մեծահարուստներն ու քրեականները` ստեղծելով քրեաօլիգարխիկ իշխանություն: ՄԻԱձայն են դառնում կուսակցականները ընդհանուր կերակրատաշտի մոտ` խը՜ռը-խը՜ռը, գը՜ռը-մը՜ռը: Երկու լարի վրա խաղացող իշխանությունների քաղաքականությունը դառնում է ՄԻԱլար, ՄԻԱպաղաղ ու ՄԻԱմուտք: «ՄԻԱնշանակ» բառը դառնում է միակտուց, ներեցեք, դեղնակտուց լրագրողներից մինչև բադակտուց պատգամավորների ՄԻԱԿ բառը: Պետությունից անջատված եկեղեցին նորից ՄԻԱնում է պետությանը և, քանի որ ունի հնազանդ կառավարելու բազմադարյան փորձ, սկսում է պետության փոխարեն ինքը իր 2000-ամյա թրծված գաղափարներով կրթել նոր սերունդը և բրթել առաջ հինը: Ինչպես ասել են մեծերը` մեր փրկությունը մեր հավաքական, միասնական ուժի մեջ է: Այդ պատճառով էլ Հայաստանում ՄԻԱհամուռ ուժերով հաստատվեց ՄԻԱպետականություն. ո՞վ է դեմ: Ընդդիմության ու իշխանության բերնի ջրերը մի առվով չէին գնում, կամաց-կամաց դարձան ՄԻԱբերան ու ՄԻԱբանվեցին: Իշխանության համար հայրենիքը դարձավ ՄԻԱնգամյա օգտագործման առարկա: ՄԻԱտեղենք մեր ջանքերը, բարեկամներ, ՄԻԱսնանանք, ՄԻԱսմբակ մեր բարեկամներին չմոռանանք:

Դիտվել է՝ 2396

Մեկնաբանություններ